Համահայկական Ճակատ Շարժում տելեգրամյան ալիքը գրում է թե րն է լինելու Ադրբեջան-Ֆրանսիա հակամարտության հաջորդ հանգրվանը․
Ադրբեջանում այս օրերին ընթանում է Ֆրանսիայից անկախանալու ցանկություն ունեցող աֆրիկյան մի շարք պետությունների քաղաքական և հանրային գործիչների համաժողովը։ Դրա մասնակիցներն իհարկե գովաբանում են Ալիևին։ Ու դրան ի պատասխան՝ Մակրոնը ելույթ է ունենում ու Ադրբեջանին մեղադրում համարյա թե պատերազմական հանցագործությունների մեջ՝ ձեռքի հետ էլ շոյելով Հայաստանի արևմտամետների ականջները։
Իսկ կռիվն իրականում Ֆրանսիայի համաշխարհային դերը վերջնականապես խարխլումից փրկելու մեջ է։ Ու նույնիսկ այս հարցում Ադրբեջանը հրաշալի կերպով օգտվում է թե՛ Արևմուտքից, թե՛ Ռուսաստանից։
Անջատողական տրամադրություններ ունեցող աֆրիկյան պետություններում այդպիսի տրամադրություններն առաջացել են՝ ոչ անկախ Ռուսաստանի միջամտությունից։ Ու հիմա Ալիևը մի կողմից Ռուսաստանին ցույց է տալիս, որ իրեն անուղղակիորեն օգնում է, զուգահեռաբար նաև Արևմուտքից ստանալով Փաշինյանին ուղղված նոր պարտադրանքները՝ իբր Ռուսաստանին տարածաշրջանից հանելու համար։
Ի դեպ, Ռուսաստանը լավ կանի շատ ուշադիր հետևի Ալիևի այս լարախաղացությանը։