30 տարեկանում մահացել է Վարդենիս համայնքի Գեղամասար բնակավայրի ղեկավարը

Կյանքից անժամանակ հեռացել է Վարդենիս համայնքի Գեղամասար բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Մակիչի Ավետյանը: Այս մասին հայտնում են Վարդենիսի համայնքապետարանից։

Արմեն Մակիչի Ավետյանը ծնվել է 1995 թվականի սեպտեմբերի 18-ին:

2001-2012 թվականներին հաճախել է Գեղամասարի միջնակարգ դպրոց:

2013 թվականի զորակոչվել է Հայոց բանակ: 2017-2019 թվականներին աշխատել է Գեղամասարի համայնքապետարանում, որպես առաջին կարգի մասնագետ(օպերատոր):

2019-2022 թվականներին նշանակվել է Գեղամասար համայնքի Գեղամասար բնակավայրի վարչական ղեկավար։

2022-2025 թվականներին՝ Վարդենիս համայնքի Գեղամասար բնակավայրի վարչական ղեկավար:

Ամուսնացած էր, ունի 3 անչափահաս երեխա:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։