3 տարեկան Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է. «3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները շարունակվում են
ՆԳՆ Ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը շարունակում են Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները։
Ժամը 11․00-ի դրությամբ աշխատանքներին ներգրավված են
ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և մարզի Համայնքային ոստիկանության հինգ բաժիններից՝ 80, և Փրկարար ծառայությունից՝ 150 ծառայող։
Օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր և տեխնիկական այլ միջոցներ։
Եվս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց, հետևե՛լ միայն պաշտոնական տեղեկատվությանը։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ իրազեկում»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։