3–ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները այս պահին շարունակվում են, ներգրավված են ոստիկանական և փրկարարական մեծաթիվ ուժեր։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Որոնողական աշխատանքներում ներգրավված են կինոլոգիական խմբեր, նաև բնակիչներ»,–ասաց նա։
Նշենք, որ երեկ՝ հոկտեմբերի 27–ին, ժամը 18.00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16:30-ի սահմաններում կորել է։
Երեկ Ծափաթաղ էին ժամանել ՓԾ տնօրենի տեղակալներ Տիգրան Պետրոսյանը, Արսեն Մկրտչյանը և 20-ից ավել հատուկ փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Սարգիս Բիձյանի գլխավորությամբ։
Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև Շողակաթ, Արտանիշ, Ջիլ գյուղերի բնակիչներ, կամավորականներ այդ թվում Երևանից։
Հիշեցնենք, որ որոնվող երեխան 3-ամյա Տիգրան Օ.-ն է։



