Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում 3-ամյա երեխա է կորել։ Ինչպես Oragir.News-ին պատմեցին կորած երեխայի ընտանիքի հարևանները 3-ամյա Տիգրանը տան մոտակայքից է կորել։
Հարևաններից մեկն անանուն մնալու պայմանով մեզ պատմեց, որ երեխան կորել է նախօրեին մանկապարտեզից վերադառնալուց հետո։ Ըստ նրա՝ ընտանիքում 5 երեխա կա։
«Հայրը շատ խելոք մարդ ա, բայց մայրն անընդհատ էրեխեքին ծեծում է, էղել ա, որ էրեխեքին կապտուկներով ենք տեսել»,- պատմեց հարևանը։
Նրա խոսքով՝ մայրն աշխատում է տեղի ռեստորանների մեկում որպես հավաքարար։
«Մորն իրիկուն ոստիկանները քաղմաս են տարել, չգիտեմ խոսակցություններ կան, որ կարող ա հենց մոր մատն էլ խառը ըլնի էրեխու կորելու մեջ»,- պատմեց նա։
Գյուղացիները նշում են, որ մայրը երեխաներին անուշադրության է մատնել։ Երեխաները միշտ եղել են կեղտոտ հագուստով, սոված, այդ պատճառով էլ ինչպես պատմեց մեր աղբյուրը, հնարավոր է երեխաներին տեղափոխեն մանկատուն։




