3-ամյա Տիգրանի հոր կալանքը 3 ամսով երկարացրին

Ծափաթաղում 3-ամյա Տիգրանի սպանության գործով երեխայի հայրը՝ Արմեն Օվանեսովը, շարունակում է մնալ կալանավորված։ Քրեական վարույթը գտնվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտավազդ Կարապետյանի վարույթում։

Դատարանը, նախնական դատալսումների ընթացքում, քննության առնելով Օվանեսովի խափանման միջոցի հարցը, որոշել է անփոփոխ թողնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը՝ երկարացնելով դրա ժամկետը ևս երեք ամսով, հայտնում է «Փաստինֆո»-ն։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին, Ծափաթաղի հարակից դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել էր 3-ամյա Տիգրան Օվանեսովի դին։ Երեխային փնտրում էին հոկտեմբերի 27-ից։ Երեխայի մարմնին առկա են եղել բռնության հետքեր, այդ թվում՝ գլխի շրջանում։ Վարույթն իրականացնող մարմնի վարկածով՝ երեխային սպանել է հայրը՝ խեղդելու եղանակով։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերով (սպանությունը), տղամարդը կալանավորվել է։

facebook sharing buttonmessenger sharing buttontwitter sharing buttontelegram sharing buttonskype sharing buttonpinterest sharing buttonsharethis sharing button

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։