3 օր գազ չի լինելու՝ տասնյակ հասցեներում

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 30-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անի թաղամասի Պ.Սևակի, Մ.Ավետիսյան, Մ.Խորենացու, Ե.Չարենցի, Ա.Խաչատրյան, Տրդատ Ճարտարապետի, 3-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ, 11-րդ, 13-րդ փողոցների, հարակից փողոցների գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Հուլիսի 30-ին ժամը 10։00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ, Երիտասարդական, Կենտրոն թաղամասերի, Լեռնանիստ, Քաղսի, Սոլակ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։

Հուլիսի 29-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Թալին քաղաքի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Օգոստոսի 2-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Հարթաշեն բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

Օգոստոսի 1-ին ժամը 12:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։