29-ամյա տղամարդը Երևան-Մոսկվա չվերթի օդանավում իրեն ոչ ադեկվատ է պահել, ապա տևական ժամանակ հայհոյել աշխատակիցներին

Դեկտեմբերի 16-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում. Ժամը 00։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մոսկվա չվերթի օդանավի մեջ անկարգ ուղևոր կա, հաղորդում է Shamshyan.com–ը։

Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ նշված չվերթի ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Վահան Շ.–ն, գտնվելով ոչ ադեկվատ վիճակում, անհարգալից վերաբերմունք է դրսևորել օդանավի անձնակազմի և ուղևորների նկատմամբ՝ կոպտորեն խախտելով հասարակական կարգը, ինչպես նաև անվտանգության աշխատակիցների հասցեին տևական ժամանակ հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ։

Կայքի տեղեկություններով՝ այդ ամենից հետո Վահան Շ.–ն ավիացիոն անվտանգությունից բերվել է ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայնի գծային բաժին, որտեղից էլ կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։