23 տարի առաջ այս օրը Հայաստանում գրանցվել են պատմության ընթացքում դիտված ամենասաստիկ սառնամանիքները

2002թ․-ի այս օրերին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են օդերևութաբանական պատմության ընթացքում դիտված ամենասաստիկ սառնամանիքները։ Այս մասին հայտնում է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալը։

«Արարատի հատվածում օդի ջերմաստիճանը հասել է մինչև -31,6, Երևանում -28,2 աստիճանի»,-նշել է նա։

Հիշեցնենք՝ հյուսիս-արևմուտքից ցուրտ մթնոլորտային ճակատի ներթափանցմամբ պայմանավորված` դեկտեմբրի 26-ին, դեկտեմբերի 27-ի գիշերը առանձին շրջաններում կտեղա թույլ ձյուն։

Դեկտեմբերի 27-ի կեսօրից հետո դեպի երեկո և դեկտեմբերի 27-ին լույս 28-ի գիշերը ու առավոտյան հանրապետության ողջ տարածքում, դեկտեմբերի 28-ի ցերեկը Գեղարքունիքում, Արարատում, Վայոց ձորում ու Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ առատ։

Հանրապետության լեռնային մարզերի առանձին գոտիներում սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20մ/վրկ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28- 30-ին հանրապետության ողջ տարածքում կնվազի 5-7 աստիճանով։ Երևանում դեկտեմբերի 26-ի ցերեկը, 27-ի գիշերը սպասվում են թույլ տեղումներ։ Դեկտեմբերի 27-ի ուշ երեկոյան, դեկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։