Search
Close this search box.

«2035 թվականի այս օրը ես լինելու եմ Ստեփանակերտում»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2003 թվականի հոկտեմբերի 15-ին առաջին անգամ դառնալով Ադրբեջանի նախագահ՝ Իլհամ Ալիևը երդումից հետո մի նախադասություն էր օգտագործել՝ խոստանալով ուղիղ 20 տարի հետո այդ նույն օրը լինել Ստեփանակերտում։

Հետագա տարիներին Իլհամը զինեց սեփական բանակը, գնեց եվրոպացի և ռուս պաշտոնյաներին, հետո օգնեց, որ Հայաստանում իշխանության գան պարազիտներ, իսկ 2020-ի պայմանավորված պատերազմից հետո հասավ նրան, որ 2023 թվականի հոկտեմբերի 15-ին մտնի Ստեփանակերտ։ Իր խոստումից ճիշտ 20 տարի հետո։

Այսօր սեպտեմբերի 2-ն է՝ Արցախի անկախության օրը։ Մեր Արցախն առաջին անգամ չի նշում իր տոնը։ Բայց սա վերջը չէ։

Ես Հայաստանի ղեկավարը չեմ, բայց ես գիտեմ, ես վստահ եմ, ես ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՄ, 2035 թվականի այս օրը՝ սեպտեմբերի 2-ին, ես լինելու եմ Ստեփանակերտում՝ կրկին հաղթած։

Ծրագրերն ու նպատակները իրականանում են, երբ կա վճռականություն և կամք։

Մենք կհասնենք մեր նպատակին։ Սեպտեմբերի 2-ը կլինի Արցախի ազատագրության օր»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան