Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ամեն անգամ, երբ ես խոսում եմ Արցախի խորհրդանիշ կառույցների վերականգնման և, ի վերջո, Արցախ վերադարձի մասին, մարդկանց մեծ մասը հարցնում է՝ ե՞րբ․․․ ասում, ասում եք, ու չի լինում․․․
Իրականում այդ սպառողական շտապողականությունը մեր ժողովրդին հատուկ երևույթ է, երբ մարդիկ ուզում են հիմա և այստեղ։ Գուցե այլ ժողովուրդներն էլ ունեն այդ բնավորության գիծը, չգիտեմ, բայց մերոնց դա շատ է խանգարում։
2003 թվականի հոկտեմբերի 15-ին իշխանության գալով՝ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ իրեն 20 տարի է պետք Արցախը գրավելու և Ստեփանակերտ մտնելու համար։ Այդ ընթացքում նա հետևողականորեն զինվեց, քարոզչական հնարքներով մեր ժողովրդի մեջ վախ ներշնչեց, հետն էլ Հայաստանում առավ մի քանի դավաճան շանորդիների ու կազմակերպեց Արցախի վաճառքը։ Բայց դա տևեց 20 տարի, ու Ալիևը, նրա կողքի մարդիկ, ադրբեջանցիները համբերատար պատրաստվեցին այդ 20 տարին։
Հիմա ես ասում եմ՝ 10-12 տարի՝ մոտավոր 2035 թվական, ու դա ոչ թե ուղղակի հնարած տարեթիվ է, այլ կոնկրետ ռազմավարություն, ծրագիր և նպատակ, որի ամեն թվի տակ կա հաշվարկ ու աշխարհաքաղաքական տեղաշարժ։
Իհարկե, եթե մենք տանը նստենք ու սպասենք 2035-ին, ոչ մի լավ բան էլ չի լինի։ Նույնկերպ ոչ մի լավ բան չի լինի, եթե թողնենք գնանք Ռուսաստան կամ Ֆրանսիա ու այնտեղ սպասենք 2035-ին։ Լավագույն դեպքում այնտեղ ցույցեր կանենք Երևանի ազատագրության համար։
Բայց եթե մենք կարողանանք վեր կանգնել այդ սպառողական շտապողականությունից և մտածենք ոչ միայն մեր անձի, այլև մեր սերունդների ու մեր հայրենիքի մասին, ապա կկարողանանք նախ ազատվել թուրքասեր շանորդի դավաճաններից, ապա ձգել գոտիները, պատրաստվել ու հասնել 2035-ին, երբ աշխարհի 6-րդ վերաբաժանման ժամանակ կհաջողենք մտնել ոչ միայն Ստեփանակերտ, այլև Նախիջևան, Գետաբակ, Գանձակ, Քարհատ, ինչու չէ, նաև Հոպա և Ալաշկերտ։
Գիտեմ, պիտի քմծիծաղ տաք ու ասեք, թե երազանք է։ Բայց 2022-ի հունվարին նույնկերպ մարդիկ քմծիծաղ էին տալիս՝ լսելով Ուկրաինան երկու մասի բաժանվելու հեռանկարի մասին։ Ո՞ւմ մտքով կանցներ, որ Զապորոժիեն ու Մարիուպոլը կմտնեն Ռուսաստանի կազմ։ Հիմա աշխարհի 5-րդ վերաբաժանումն է։
Առաջ նայենք ու պատրաստվենք աշխարհի 6-րդ վերաբաժանմանը։ 2035-ին ես կլինեմ 49 տարեկան։ Հաշվեք ձեր տարիքը և այսօրվանից սկսեք պատրաստվել։ Կրկնում եմ՝ ոչ թե սպասել, այլ պատրաստվել»։