2026-ը պետք է դառնա խեղճության հաղթահարման տարի. Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել

Բոլորս՝ մեր ամբողջ աշխատասեր ժողովուրդը, մեր մեծ թիմը և «Առաջարկ Հայաստանին» նախագիծը, մտնում ենք աշխատանքային նոր տարի։

Բոլորիս նպատակն է՝ մեր աշխատանքով մեր պետության, մեր ժողովրդի և յուրաքանչյուր ընտանիքի համար արձանագրել շոշափելի արդյունքներ։
Այս՝ հույսի տարվա համար, ես առաջարկում եմ հետևյալ սկզբունքները.
1. Այսօրվա խեղճությունը մեր ժողովրդին սազական չէ։ 2026-ը պետք է դառնա խեղճության հաղթահարման տարի:
2. Չլուծվող հարցեր գոյություն չունեն։ 2026-ը պետք է դառնա հարցերի լուծման տարի։
3. Երկրի ներսում ձևավորված մթնոլորտն անտանելի է։ Պետք է սա գիտակցել ու փոխադարձ քայլերով գնալ լուծման։ 2026-ը պետք է դառնա ներքին համերաշխության և նոր հայկական կոնսոլիդացիայի տարի։
4. Անիրական ծրագրերը և կեղծ խոստումները մերժվում են։ 2026-ը պետք է դառնա կոնկրետ առաջարկների, գաղափարների, լուծումների, կոնկրետության տարի։

Գագիկ Ծառուկյան

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։