2026 թվականի հունն Հայաստանից շուրջ 100 հազար դոլարի ապրանք է արտահանվել Ադրբեջան։ Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ–ները` հղում անելով իրենց պետական մաքսային կոմիտեին։
Հայաստանից ներմուծումը կազմել է 96,5 հազար դոլար, գրեթե ամբողջը բաժին է ընկել սեպտեմբերին ։
Ադրբեջանը հունվար–սեպտեմբերին Հայաստան է արտահանել 23,45 մլն դոլարի ապրանք:
Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 24–ին լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Հայաստանից ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել Ադրբեջան։
Նշենք, որ 2026 թվականի հոկտեմբերի 19-ի դրությամբ հրապարակված վերջին ամփոփ տվյալներով՝ Ադրբեջանից Հայաստան է արտահանվել մոտ 21 հազար տոննա վառելիք։





