2025-ին ՀՀ-ում արձանագրվել է Արևմտյան Նեղnսի լաբորատոր հաստատված 2 դեպք

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնից հայտնում են․ «Եվրոպական առողջապահական մարմինները զգուշացրել են, որ 2025 թվականի տաք ջերմաստիճանով պայմանավորված կարող է գրանցվել մոծակների միջոցով փոխանցվող հիվանդությունների աճ, իսկ ամենամեծ մտահոգությունն է առաջացնում Արևմտյան Նեղոսի տենդը:
Չնայած սրան, Հայաստանի Հանրապետությունում այս հիվանդությունների առումով համաճարակային իրավիճակը կայուն է։ 2025թ․-ին՝ մինչ այս պահը, արձանագրվել է Արևմտյան Նեղոսի լաբորատոր հաստատված 2 դեպք։
ՀԻՇԵՑՈւՄ
Մոծակներով փոխանցվող հիվանդություններով Վարակվելուց խուսափելու համար անհրաժեշտ է․
Կրել փակ հագուստ անտառապուրակային գոտիներ և ջրային տարածքներ այցելելիս։
Օգտագործել միջատավանիչ հատուկ միջոցներ և սարքեր։
Օգտագործել հակամիջատային ցանցեր։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։