2025-ին գրանցվել է զինծառայողների մահվան 30 դեպք, որից 6-ը՝ ծառայության հետ կապված հանգամանքներում. Նախարար

2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում մահացել կամ զոհվել է 30 զինծառայող, որից 6-ը ծառայության հետ կապված հանգամանքներում, 24-ը ծառայության հետ չկապված հանգամանքներում, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«2025 թվականին ծառայության հետ կապված մահվան 6 դեպք է արձանագրվել, որից 1-ը՝ կայծակնահարության, 1-ը՝ հոսանքահարման, 2-ը՝ ինքնասպանության, 2-ը՝ առողջական խնդիրների պատճառով»,-ասաց նախարարը՝ նշելով, թե ինքը չի կարող բանակում մահվան դեպքերի հետ հաշտ լինել։

Պապիկյանն ասաց, որ 2024 թվականի համեմատ՝ 2025-ին մահացության դեպքերը պակասել են 40 տոկոսով։

Անդրադառնալով Ազատի զինվորական կացարանի դեպքերին՝ նախարարն ասաց, որ դա իր համար անձնական ողբերգություն է, եղել է ու շարունակում է մնալ։

«Բայց քննող մարմինը ես չեմ, մեղավորներ նշանակողը ես չեմ։ Հիմա դատական պրոցես է ընթանում։ Եթե դատական պրոցեսը կբացահայտի նոր իրողություն, մենք հաշվի կնստենք այդ նոր իրողության հետ, եթե կհաստատի այն նախնախան վարկածը, որ եղել է, դրա հետ նույնպես հաշվի կնստենք ու նաև դա դաս կլինի մեզ՝ հետագայում նման դեպքերից խուսափելու»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։