«2024-ին կնքվել են ռազմական տեխնիկայի մատակարարման մի շարք պայմանագրեր»․ Սուրեն Պապիկյան

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ չնայած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին ադրբեջանական կողմի՝ ժամանակ առ ժամանակ տարածած տեղեկությունների, 2024 թվականի ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական կայուն օպերատիվ իրադրություն։ «ՀՀ զինված ուժերում արմատական համակարգային բարեփոխումների իրականացման հիմնական ուղենիշների սահմանման նպատակով 2024 թվականի ընթացքում մշակվել, հավանության է արժանացել ու հրապարակվել է բանակի կերպափոխման հայեցակարգը, մշակվել է նաև հայեցակարգից բխող գործողությունների ծրագիրը։ Սպառազինության ու ռազմական տեխնիկայի արդիականացման ու նոր նմուշների ձեռքբերման նպատակով կնքվել են սպառազինության ու ռազմական տեխնիկայի միջոցների մատակարարման պայմանագրեր մի շարք ռեզիդենտ ու ոչ ռեզիդենտ ընկերությունների հետ, շարունակվել են ինժեներական-ամրաշինական աշխատանքները, իրականացվել են մշտկան տեղակայման վայրերի կառուցման, վերանորոգման աշխատանքներ»,- հայտնեց նախարարը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։