«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը 2024 թվականի հուլիսի 15-ին խոսել է «МИЦ Известия»-ում, լրագրող Իգոր Կարմազինի հետ։
Արշակ Կարապետյանը հիշեցրել է, որ դեմ է եղել երկրի ղեկավարի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: «Նա ոչ թե պետության ղեկավարի է հիշեցնում, այլ ֆուտբոլի երկրպագուի, երբ մարդը երկպագում է, բայց չի մասնակցում», — պարզաբանել է Կարապետյանը:
Շարժման առաջնորդն ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ 2018 թվականին ՀՀ վարչապետին զեկուցել է, որ երկու տարվա ընթացքում Ադրբեջանի հետ պատերազմ է լինելու: «Արցախը հանձնելու պատճառը Հայաստանի վարչապետի դավաճանական վերաբերմունքն է եղել ։ Եթե Հայաստանը 2023 թվականին գոնե մի քանի օր պատերազմեր, այլ իրավիճակ կլիներ, և Լեռնային Ղարաբաղը չէր անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ։ Մեր պատմության մեջ չի եղել ոչ մի ղեկավար, որն այդպես դավաճաներ մեր ժողովրդին։ Փաշինյանը երկու ելք ունի. առաջինը ՝ դուրս գալ ու ժողովրդից ներողություն խնդրել իր արածների համար և հրաժարվել իշխանությունից։ Երկրորդը ՝ նրան կհեռացնեն։ Ես դեմ եմ հայի արյուն թափվելուն։ Թե լավ, թե վատ, Փաշինյանը հայ է։ Նա պետք է հեռանա իր թիմի հետ։ Չեմ կարծում, որ նա կմնա մինչև 2026 թվականը։ Կլինի օրինական ճանապարհով իշխանափոխություն», — հավելել է նա։
Արշակ Կարապետյանի ելույթն ամբողջությամբ դիտեք հետևյալ հղումով Бывший министр обороны Армении рассказал о потере Карабаха (iz.ru)
«Համահայկական ճակատ» շարժման մամուլի ծառայություն