Search
Close this search box.

20-ամյա երիտասարդին դանшկահարել էր 16-ամյա համաքաղաքացին

Սեպտեմբերի 2-ի ժամը 20.50-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «Ալավերդի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել Ալավերդի քաղաքի բնակիչ 20-ամյա երիտասարդի: Նա հայտնել է, որ վնասվածքը ստացել է ընկնելու հետևանքով:

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, սակայն, պարզվել է, որ Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 20-ամյա երիտասարդի որովայնին ծալովի դանակով հարվածել և կտրած-ծակած թափանցող վնասվածք էր պատճառել նույն թաղամասի բնակիչ 16-ամյա պատանին: Հետագա միջոցառումներով նա Վանաձոր քաղաքի ուսումնական հաստատություններից մեկում հայտնաբերվել և ներկայացվել է Թումանյանի բաժին, որտեղ խոստովանել է կատարածը, նաև ներկայացրել հանցագործությա գործիք ծալովի դանակը:
16-ամյա պատանին և կազմված մյուս փաստաթղթերը ներկայացվել են Թումանյանի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են: