Դեկտեմբերի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գլինկայի փողոցում քաղաքացի կա գետնին ընկած, ում, ըստ տեղեկությունների, դանակահարել են։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ, տեղում պարզվել է, որ վիրավորն ստացել է կրծքավանդակի ձախ կեսի կտրած- ծակած թափանցող վիրավորում, ձախակողմյան հեպևմոթորակս:
Վիրավորը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորի և նրան դանակահարած անձի ինքնությունը։
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը Երևանի 20-ամյա բնակիչ է: