1մլն դոլար՝ Նարեկ Կարապետյանի հարցազրույցի համար

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Նյու Յորքում հարցազրույց է տվել աշխարհահռչակ քաղաքական մեկնաբան Թաքեր Կարլսոնին։ Այս մասին հայտնում է medianews-ը:

Թաքեր Կարլսոնն ամերիկացի ամենահայտնի քաղաքական մեկնաբաններից մեկն է, հարցազրույցներ է վարել տարբեր պետությունների առաջնորդների, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

Ինչպես նշել է լրատվականը՝ զարամանալի կլիներ, թե ինչու Կարլսոնը որոշեց հարցազրույց վերցնել սկսնակ քաղաքական գործիչ Նարեկ Կարապետյանից, ով ոչնչով աչքի չէր ընկել, եթե չլիներ կլորիկ հոնորարը։

Իրականում մինչ Նյու Յորք մեկնելը Կարապետյանները լոբբիստական կազմակերպություն են վարձել հոդված տպելու ու Կարլսոնի հետ հարցազրույց կազմակերպելու համար։
Հոդվածը՝ Financial Times-ի շաբաթօրյա համարում անդրադարձն էր Սամվել Կարապետյանի կալանավորմանը։ Ինչին հաջորդեց նրա եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի հարցազրույցը Կարլսոնին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։