«1992-ի այս օրն ընկավ Արծվաշենը»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր Արծվաշենի անկման օրն է:
1992-ի այս օրը՝ օգոստոսի 8-ին, ընկավ Արծվաշենը: Փոխարենը, մենք վերահսկողություն հաստատեցինք Հայաստանի տարածքում ձևավորված անկլավների նկատմամբ:
2020 թվականի աղետից հետո Ադրբեջանը նաև ներխուժել է ՀՀ տարածքներ, օկուպացրել մոտ երկու հարյուր քառակուսի կիլոմետր տարածք: Ադրբեջանական զինուժը մոտ 100 կետերում մեր տարածքում է և չի պատրաստվում հեռանալ: Ավելին, ամեն մի կետի նկատմամբ ներկայացնում է քարտեզներ ու «հիմնավորումներ»:
Այսօր նաև Թրամփի միջնորդությամբ Փաշինյան-Ալիև հանդիպումն է:
Հուսանք, մենք կկարողանանք պահել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:
Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։