Սուրբ Աննա եկեղեցում միջադեպից հետո երկու ամսով կալանավորված 18–ամյա Դավիթ Մինասյանի վիճակը «Աբովյան» ՔԿՀ–ում կտրուկ վատացել է, այս պահին նրան տեղափոխում են հիվանդանոց։ Այս մասին հայտնել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը՝ նշելով, որ տեղյակ չէ, թե կոնկրետ որ հիվանդանոց են Դավիթին տեղափոխում։
Նշենք, որ մարտի 29–ին, Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ է եղել, Փաշինյանի թիկնապահները նախ հրելով ճանապարհ են բացել, իսկ երբ երիտասարդը նշել է, որ ցանկացել է իր տեղում կանգնած մնալ՝ վեճ է եղել։ Ավելի ուշ ոստիկանները ուժի կիրառմամբ եկեղեցուց բերման ենթարկեցին երիտասարդներին։





