Search
Close this search box.

18-ամյա աղջիկը հեռախոսով տղամարդուն ասել է`«Mercedes»-ի բանալիները թողնի մեքենայի վրա և առաջանա՝ անակնկալը վերցնելու. պարզվել է՝ ոչ անակնկալ կա, ոչ մեքենան

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին է զանագահարել Երևանի բնակիչ 40-ամյա մի կին և հայտնել, որ Նար-Դոս փողոցի 66 հասցեի մոտից ամուսինը՝ Հրաչ Բ․-ն զանգահարել է իրեն և հայտնել, որ իրենց «Mercedes» մակնիշի ավտոմեքենան գողացել են: Նշված հասցե մեկնած ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 42-ամյա Հրաչ Բ․-ն հայտնել է, որ նույն օրը ժամը 09։00-ի սահմաններում իր ծանոթը՝ Լիզա Մ․-ն, իր ծննդյան տոնի առթիվ անակնկալ անելու համար իրեն կանչել է Նար-Դոս փողոցի 66 հասցե, խնդրել է ավտոմեքենայի բանալիները թողնի ավտոմեքենայի վրա և առաջանա նվերը ստանալու: Առաջանալով տղամարդը նկատել է, որ նվեր չկա և վերադառնալով՝ նկատել է, որ ավտոմեքենան գողացել են:

Պարզվել է, որ Լիզան հանդիսանում է Երևանի բնակիչ 18-ամյա Լիզա Մ․-ն, իսկ ժամը 11։00-ի սահմաններում ոստիկանների կողմից Ծատուրյան փողոցի 34/2 հասցեի մոտից նշված ավտոմեքենան հայտնաբերվել է: