14-ամյա երեխան «թզբեհ» պատրաստելու համար փորձել է կտրել փամփուշտի հետնամասը․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Oգոստոսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում․ ժամը 14։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սևանի բաժին են զանգահարել «Սևան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ փամփուշտով համրիչ (թզբեհ) պատրաստելու ժամանակ տեղի ունեցած պայթունի հետևանքով «Ձախ դաստակի 3-րդ մատի պատռված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում պարզվել է, որ այդ քաղաքացին Գեղարքունիքի մարզի բնակիչ 14-ամյա Ջ․ Մ․-ն է։ Պարզվել է նաև, որ հուլիսի 31-ին` ժամը 19։00-ի սահմաններում, Սևան քաղաքի 3-րդ միկրոթաղամասում գտնվող ֆուտբոլի խաղահրապարակից երեխան գտել է թելով իրար ամրացված թվով երկու հատ փամփուշտներ և պահել իր մոտ:

Օգոստոսի 2-ին` ժամը 13։30-ի սահմաններում, Սևան քաղաքի Ս. Սևանեցու 17/57 հասցեում գտնվող իր պապիկի կոշիկի արհեստանոցում, որտեղ ինքը եղել է միայնակ և փամփուշտները առանձնացրել է թելից ու փամփուշտներից մեկը ամրացրել է սեղանի մամլիչին և սղոցով կտրել փամփուշտի հետնամասը, որի ժամանակ տեղի է ունեցել պայթուն, ինչի հետևանքով նա ստացել է վերոնշված մարմնական վնասվածքը:

Դեպքի փաստով ոստիկանության Սևանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ qննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։