107 պատգամավորներից յուրաքանչյուրին 3 միլիոն դրամ պարգևավաճար են վճարել․ կոռուպցիան հենց դա է

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ասում են՝ Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա։ Ամեն ամիս ավելի քան 900 հազար դրամ ռոճիկ ստացող ԱԺ 107 պատգամավորներից յուրաքանչյուրին ամանորի առթիվ ավելի քան 14 միլիարդ դոլար պետական պարտք ունեցող Հայաստանի պետբյուջեից 3 միլիոն դրամ պարգևավաճար են վճարել, դա ի՞նչ է։ Ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում՝ կոռուպցիան հո պոզով-պոչով կենդանի չէ, կոռուպցիան հենց դա է։ Հայաստանին, հայ ազգի այսքան շատ աղետներ բերած Նիկոլ Փաշինյանի իշխանությանը կողմնակից լինելու համար կամ պիտի այդ իշխանությանը փայ լինես,կամ էլ՝ քաղաքականապես ոչ հասուն։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։