Սահմանադրագետ Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հենց 100 դրամանոց ունենալու հակասահմանադրական պարտադրանքի մասին
Սահմանադրության 39-րդ հոդվածի երկրորդ նախադասության համաձայն` «Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով»։
Առնվազն այս պահին ՀՀ-ում չկա որևէ օրենք, որը պարտադրում է ուղևորին ունենալ համապատասխան ձևի (նկատի ունեմ 100 դրամ արժեքով) մետաղադրամը. ուղևորի պարտականությունները այս մասով վերաբերելի երկու օրենքներում ավարտվում են զուտ վճարման կատարմամբ, այլ ոչ թե վճարման եղանակի կոնկրետացված միջոցով:
Բացի դա, նման պարտականություն սահմանող և օրենք չհանդիսացող ցանկացած այլ նորմատիվ-իրավական ակտ ինքնին կհակասի Սահմանադրությանը, քանի որ անհրաժեշտ ու պիտանի չի. առնվազն այս պահին այս մոտեցումը պատշաճ հիմնավորված չէ որևէ նորմատիվ-իրավական ակտում:
Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն էլ` «Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք»։
Հարգե՛ք ՀՀ քաղաքացիների ազատ գործելու իրավունքը»։