1.2 տարեկան երեխայի նկատմամբ բռնությունը խորթ մոր կողմից ոչ թե պատահականության արդյունք է, այլ դիտավորյալ արարք. ՆԳ նախարար

1.2 տարեկան երեխայի նկատմամբ բռնությունը ոչ թե պատահականության արդյունք է, այլ դիտավորյալ արարք: Այս մասին news.am-ի հետ զրույցում ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:

«Ունեցել ենք ահազանգ բժշկական կենտրոնից, մեր իրականացրած օպերատիվ աշխատանքների արդյունքում պարզել ենք, որ ոչ թե պատահականության արդյունքում է եղել տեղափոխումը, այլ կոնկրետ դիտավորյալ արարքի հետևանք է: Նախաձեռնվել է սպանության փորձով վարույթ, և այն անձը, որը կասկածվում է այդ արարքը կատարելու համար անմիջապես ձերբակալվել է»,-նշել է նա՝ հաստատելով, որ խոսքը խորթ մոր մասին է։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։