Search
Close this search box.

1-2 դեպք է եղել, որ խնդրել եմ վարչապետին եւ իր բորտով եմ թռել. Ալեն Սիմոնյան

Այնպիսի պառլամենտական դիվանագիտություն, որը Հայաստանի Հանրապետությունը 2018 թվականից այս կողմ ակտիվ վարում է, դրա հետևանքով է, որ մեր անվտանգությունը մենք հիմա պահում ենք: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Գիտեք, թե իրենք այդպես կնստեն YouTube-ով հայկական դուդուկը կլսեն, մի հատ էլ ուղարկած ծիրան կուտեն, մի հատ էլ Արարատի նկարը կկախեն, կասեն՝ այս հայերը այս ինչ լավ ազգ են, եկեք իրենց սատարենք: Պետք է գնալ մարդկանց հետ աշխատել»,-ասաց նա:

Ալեն Սիմոնյանը նշեց, որ իրենք գործուղումների մեկնում են հասարակ չվերթներով. «Ես կարող եմ հաճախ վարչապետին խնդրեմ, ասեմ՝ պարոն վարչապետ թույլ կտա՞ք ես էլ բորտով թռնեմ, եղել է մեկ-երկու դեպք, որովհետև արդեն երեք կամ չորս «պերեսադկա» է եղել և հնարավոր չի եղել գնալ: Դա ահռելի մեծ գումար է, դրա համար դրանից հրաժարվել ենք և թռնում ենք լոուքոստերներով, օդանավակայաններում 6-8 ժամ սպասում ենք: Եկեք մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղություն չթռնենք էլի»,-ասաց նա: