Փարիզը «չի առաջնորդվում ոչ Հայաստանի, ոչ էլ հայ ժողովրդի շահերով, այլ ձգտում է օգտագործել Երևանը` որպես սեփական պատեհապաշտ նպատակներին հասնելու գործիք», — ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ։
Նա նշել է, որ Ֆրանսիան հնարավորություն ունեցել է օգնելու Բաքվի և Երևանի միջև հակամարտությունը լուծելուն: «Ֆրանսիան ուներ հակամարտությունը լուծելու միլիոնավոր հնարավորություններ, որոնցից մեկը Մինսկի համաձայնագրերն էին։ Հետո պարզեցինք, որ դա ընդամենը վարագույր է»,- ասել է Զախարովան։