Ֆրանսիան աջակցում է հայ-ադրբեջանական երկխոսությանը` հնարավորինս արագ խաղաղության պայմանագրի կնքման նպատակով. Մակրոնը՝ Էրդողանին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, հայտնում է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։

«Հանրապետության նախագահը վերահաստատել է մեր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող երկխոսությանը` հնարավորինս արագ խաղաղության պայմանագրի կնքման նպատակով, որը կարող է նոր էջ բացել տարածաշրջանում», — ասված է Մակրոնի աշխատակազմի հաղորդագրությունում:

Հիշեցնենք,. որ հանդիպումը կայացել է երեկ՝ Վաշինգտոնում ԱՆՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։