Փարիզը զինված առճակատման հերթական փուլ է հրահրում Հարավային Կովկասում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ֆրանսիայի ղեկավարությունը չի առաջնորդվում Հայաստանի շահերով, այլ միայն օգտագործում է երկրների ներսում կամ երկրների միջև առկա հակասությունները՝ սեփական նպատակներին հասնելու համար»,- ասել է Զախարովան՝ մեկնաբանելով Caesar թնդանոթների ձեռքբերման շուրջ Հայաստանի և Ֆրանսիայի միջև պայմանագրի ստորագրումը։