Search
Close this search box.

ՖՈՏՈ. Վանաձորում ոստիկաններն ու ԱԱԾ աշխատակիցները բերման են ենթարկել «Խիմզավոդցի կարատեիստ» Արսենին․ նա եղել է զինված

Երեկ՝ հուլիսի 19-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները և ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Լոռու մարզային վարչության ծառայողները Վանաձորում իրականացրել են հատուկ օպերացիա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ՀՀ ԱԱԾ և ոստիկանության Լոռու մարզային վարչություններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձորում հայտնի «Խիմզավոդցի կարատեիստ» Արսենը գտնվում է «Խիմզավոդ» թաղամասի կարատեի մարզադպրոցի մոտ և զինված է։

Ոստիկաններին տեսնելով՝ նա փորձել է դիմել փախուստի, սակայն իրավապահներին հաջողվել է կանխել փախուստը։ Կասկածյալը չի ենաթրկվել ոստիկանների օրինական պահանջին, ապա գոտկատեղից գետնին է գցեկ զենքի նմանվող առարկան։ Ի վերջո իրավապահները վնասազերծել են նրան, ապա ձերբակալել և տեղափոխել ոստիկանության Տարոնի բաժին։

Բերման ենթարկվածը Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Արսեն Փերիխանյանն է, ում եղբորը 2023 թվականի նոյեմբերի 28-ին կրակել ու սպանել էին Վանաձոր քաղաքի Տիգրանյան 1 հասցեի մոտ։