«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Պատմական միջավայրի պահպանության Լոռու մարզային ծառայության աշխատակիցները Քոբայր վանական համալիրի զանգակատուն-տապանատուն շրջայցի ընթացքում արձանագրել են, որ միջնադարյան կառույցի պատերին անհայտ անձը կամ անձինք կարմիր ներկով գրություններ են թողել:
Քոբայր վանական համալիրի զանգակատուն-տապանատունը կառուցվել է 12-13-րդ դարերում:
Արձանագրված իրավախախտման դեպքով «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը դիմել է ոստիկանություն կատարվածին իրավական գնահատական տալու համար: