Երեք օր առաջ տեղեկացրել էինք, որ մի շարք գործարարներ ահազանգել են այն մասին, թե Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, մեծ գումարներ է պահանջել իրենցից։ Հետագայում մեզ հայտնի է դարձել նաև, որ Հակոբյանը՝ Հայաստանում գործող ավելի քան հարյուր բիզնեսներից յուրաքանչյուրից մի քանի տասնյակ միլիոն դրամ գումար է պահանջել։
Պահանջը ձևակերպվել էր որպես «Իմ Քայլը» հիմնադրամի բարեգործական ծրագրերին աջակցելու ԱԿՆԿԱԼԻՔ։ Եվ ահա այսօր Աննա Հակոբյանը հաստատել է մեր տեղեկությունը՝ անուղղակի կերպով հրապարակելով իր այդ «նամակ-ակնկալիքը»։ Իհարկե, մենք հիմա չենք կարող հստակ ասել, թե ի՞նչ նպատակով է Հակոբյանը որոշել հանրայնացնել ՀՀ խոշոր ձեռնարկատիրություններից ունեցած իր՝ տասնյակ միլիոնավոր դրամների հասնող ակնկալիքները։
Հնարավոր է՝ այդկերպ փորձել է պաշտպանվել՝ իբր թե ցույց տալով, որ իր ակնկալիքը միանգամայն նորմալ է ու թաքցնելու բան չունի։ Հնարավոր է նաև՝ ցույց է տալիս, որ թքած ունի հանրային արձագանքի վրա ու միևնույն է շարունակելու է ակնկալել, որպեսզի բիզնեսներն այդ գումարները վճարեն իր ղեկավարած հիմնադրամին։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժում