ԱՄՆ նախկաին նախագահ Բարաք Օբաման հայտնել է, որ ինքն ու կինը՝ նախկին առաջին տիկին Միշել Օբաման, սատարում են փոխնախագահ Քամալա Հարիսին, որը հավականում է երկրի ղեկավարի պաշտոնին: Բարաք Օբաման այս մասին հայտնել է X-ում:
«Այս շաբաթվա սկզբին ես և Միշելը զանգահարեցինք մեր ընկերոջը՝ Քամալա Հարիսին: Մենք նրան ասացինք, որ կարծում ենք՝ նա կդառնա Միացյալ Նահանգների ֆանտաստիկ նախագահ, և որ նա ունի մեր լիակատար աջակցությունը: Մեր երկրի համար այս կրիտիկական պահին մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի նա հաղթի նոյեմբերին։ Հուսով ենք, որ դուք կմիանաք մեզ», — գրել է ԱՄՆ նախկին նախագահը:
Նշենք, որ նախագահական մրցապայքարից Ջո Բայդենի դուրս գալուց հետո Քամալա Հարիսը դարձել է Դեմոկրատական կուսակցության թեկնածուի գլխավոր հավակնորդը: Վերջնական որոշումը կայացվելու է օգոստոսի համագումարում: