Օգտագործելով Armlife.am կայքի լոգոն և արտաքին դիզայնը՝ կեղծ լուրեր են տարածում

ArmLife.am լրատվական կայքին որոշել են մեղադրել մի բանում, որի մեջ ինքը չկա:
Օգտագործելով մեր կայքի լոգոն և արտաքին դիզայնը կեղծ լուրեր են տարածում, որ հետո հնարավորություն ունենան դրա մեջ մեղադրեն մեզ, կամ հերքեն իրենց իսկ տարածած տեղեկությունը: Ընդ որում, արհեստական պատրաստած մեր կայքէջի նմանակը դրված է գովազդի տակ, ծախսվում են հսկայական գումարներ, ինչը ցույց է տալիս, որ մեր կայքը իսկապես խանգարում է սրանց: Խանգարում է, որովհետև չունի ոչ արտաքի, ոչ ներքին հովանավորներ և տերեր, իրականում անկախ է և ազատ:

Մենք չենք ուզում հերքել մեր անունից տարածված լուրը, մենք ընդամենը ուզում ենք ասել, որ մեր անունից տարածվող այդ լուրերի հետ կապ չունենք:

Չնայած ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը նման դեպքում կասեր, որ քանի թուրքական հատուկ ծառայությունները չեն հերքել այս լուրը, ուրեմն սա միանշանակ ճիշտ է:


Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։