Search
Close this search box.

ԱՄՆ կոնգրեսականներն առաջարկել են 100,000,000 դոլարով ավելացնել Հայաստանի ֆինանսավորումը

ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալոնը (դեմոկրատ) և Ներկայացուցիչների պալատի անդամ Նիքոլ Մալիոտակիսը (հանրապետական) առաջարկել են երկկուսակցական փոփոխություն կատարել Պետական և արտաքին գործառնությունների հատկացումների մասին օրինագծում (FY25 SFOPS):

Նրանք առաջարկել են 100,000,000 դոլարով ավելացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսավորումը Եվրոպայի, Եվրասիայի և Կենտրոնական Ասիայի օգնության դաշնային հաշվի (AEECA) շրջանակում:

Ինչպես հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարն իր ֆեյսբուքյան էջում, ֆինանսավորումը կաջակցի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին, որոնք ներկայում բնակվում են Հայաստանում, քանի էր ստիպված են եղել լքել իրենց նախնիների հայրենիքը 2023 թվականին Ադրբեջանի լայնածավալ հարձակման պատճառով: