Քարկոփը դարձյալ ջրազրկված է

Ինչպես հայտնել էինք, Քարկոփը դարձյալ մեկուսացման մեջ է հայտնվել։ Նորից վարարած Դեբեդ գետը քշել տարել է Քարկոփի նոր տեղադրված ժամանակավոր կամուրջը՝ նախատեսված հետիոտնի համար։

Կամուրջը գետից մոտ 1-1․5 մետր բարձր էր, գետն այդքան բարձրացել ու քշել է այն։ Կամրջի վրայով էր անցնում նաև Քարկոփի ջրատարը, որը մայիսի 26-ի ջրհեղեղից հետո էր անցկացվել, այժմ այդ ջրատարն էլ չկա, Քարկոփը դարձյալ ջրազրկված է։ «Երեք օր կրկին անձրևներ են տեղացել, Դեբեդն անցած գիշեր նորից քշել տարել է Քարկոփ գյուղի հետիոտնային կամուրջը, որն օրերս ճոպաններով կապվել էր՝ Քարկոփ համայնքը արտաքին աշխարհի հետ կապելու համար։ Գետը կրկին վարարել էր, բայց մարդու վնաս չի տվել»,- «Փաստինֆո»-ին ասել է Ախթալայի համայնքապետ Սևակ Սարգսյանը։

Նրա փոխանցմամբ՝ այս պահին աշխատանքներ են արվում՝ գետի երկու ափերը միմյանց հետ կապելու համար։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։