Քանյե Ուեսթը Մոսկվայում է

Հայտնի ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը ժամանել է Ռուսաստանի մայրաքաղաք։ Այս մասին հայտնել է պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայան իր Telegram-ալիքում։

Նա հույս է հայտնել, որ երաժշտի ելույթը «Լուժնիկիում» կկայանա և «անշլանգ» կհավաքի։ Ռուդկովսկայայի կարծիքով՝ տոմսերը կարող են վաճառվել երեք օրում, եթե շոուն, այնուամենայնիվ, կազմակերպվի։

Հիշեցնենք, որ մայիսի սկզբին տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Քանյե Ուեսթն իր ծննդյան օրը՝ հունիսի 8-ին, ելույթ կունենա Ռուսաստանում, սակայն այդ տեղեկությունները չէին հաստատվել:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։