Search
Close this search box.

Քաղաքացիներ են մnլnրվել

Հունիսի 23-ին, ժամը 21։42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ 15 քաղաքացուց բաղկացած արշավախումբը (որոնցից 13-ն անչափահաս են՝ 13-15 տ․) Կոտայքի մարզից լեռնային գոտիներով հետիոտն ճանապարհվել են դեպի Լոռու մարզ, մառախուղի և ցածր տեսանելիության պատճառով մոլորվել են և չեն կարողանում շարունակել ճանապարհը․ ենթադրաբար գտնվում են «Մայմեխ» լեռան ստորոտներից մեկում։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
 
Փրկարարները Ձիթհանից լեռան մոտակայքում (Մայմեխ լեռ)՝ «Տաք աղբյուրի ձոր» կոչվող հատվածում, հայտնաբերել են արշավախմբի 15 անդամներին, ուղեկցել դեպի փրկարարական ավտոմեքենա (մոտ 5 կմ) և տեղափոխել Վանաձոր քաղաք: