«Պսոու» անցակետում տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո քրեական գործ է հարուցվել սպանության ու ապօրինի զենք պահելու և փոխադրելու հոդվածներով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Աբխազիայի Գագրայի շրջանի դատախազությանը:
«Հետաքննությամբ զբաղվում է Գագրայի շրջանի դատախազությունը»,– հայտնել են դատախազությունից։
Հիշենենք` հունիսի 23-ի ցերեկը ռուս-աբխազական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել։ ՆԳՆ–ի տվյալներով՝ տուժել Է Աբխազիայի երեք քաղաքացի, ևս մեկը մահացել է: