Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանը գրում է․
Կիրանցում Փաշինյան Նիկոլը նկարվեց փշալարերի ֆոնին: Վերջինս ուրախ էր: Ակնհայտ էր, որ նրա ուրախության պատճառը փշալարերն էին:
Հայաստանն ու Ադրբեջանը որևէ միջպետական պայմանագիր չունեն, հետևաբար` փշալարերը սահմանազատման ցուցիչ հանդիսանալ չեն կարող:
Փշալարերի առկայությունը և Փաշինյան Նիկոլի ուրախությունը կարող է մի քանի բացատրություն ունենալ:
Օրինակ` Հայաստանը դարձել է գետտո, իսկ Փաշինյան Նիկոլը կարգվել է գետտոյի «յուդենրատի» ղեկավար:
Կամ` դրախտն այլևս տեղափոխվել է Հայաստան և փշալարերով առանձնացել է դժոխքից:
Սակայն, դժվար է պատկերացնել, որ Աստված այնքան է «անճարացել», որ դրախտը դժոխքից առանձնացնելու համար դիմել է փշալարերի օգնությանը: Բացի դրանից` ի՞նչ գործ ունի Փաշինյան Նիկոլը դրախտում:
Ըստ այդմ, առավել իրական է գետտոյի տարբերակը:
Եվ, իրոք, Նոր Հայաստանում առկա են գետտոն բնութագրող մի շարք չափորոշիչներ: Միայն փշալարեր չկար, այժմ` կա: