ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կարգադրություն է իջեցրել՝ բացառելով պաշտոնական մակարդակով նախարարների որևէ այցելություն Բելառուսի Հանրապետություն։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ՀՀ պաշտոնական ոչ մի ներկայացուցիչ Բելառուս չի այցելի։
«Ես պետք է գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ ու հարց քննարկե՞մ։ Ես արձանագրում եմ, որ այլևս երբեք չեմ այցելի Բելառուս, քանի դեռ Բելառուսում նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն»,- ասաց նա։
Ավելին ուշ՝ Բելառուսում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչը հրավիրվել է ԱԳՆ, իսկ ՀՀ-ում Բելառուսի դեսպանը կանչվել է Մինսկ խորհրդակցությունների համար։