Search
Close this search box.

Փաշինյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիին։

Վարչապետը նշել է, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և կարևորել պարոն Չիկովանիի այցը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Վրաստանի հետ բազմաոլորտ համագործակցության խորացմամբ և զարգացմամբ:

Վարչապետը արդյունավետ է գնահատել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև ծավալված գործընկերությունը:

Իրակլի Չիկովանին իր խոսքում կարևորել է Հայաստանի պաշտպանության նախարարության հետ գործակցությունը և դրա ընդլայնմանը միտված ծրագրերը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել պաշտպանական ոլորտում գործընկերության ամրապնդման, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցերի շուրջ: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։