ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել են Օքսֆորդշիրում գտնվող Բլենհայմյան պալատ՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին։
Լրագրողներին հարցին, թե ինչպե՞ս են ընթանում խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները, Հայաստանի վարչապետը չի պատասխանել, իսկ Ադրբեջանի նախագահը բութ մատն է վերև պարզել։
Հիշեցնենք, որ գագաթնաժողովը մեկնարկել Երևանի ժամանակով ժամը 13-ին։
Ավելի վաղ Փաշինյանն իր թելեգրամյան ալիքում տեսանյութ էր հրապարակել և հայտնել, որ միջոցառման շրջանակում երկկողմ հանդիպումներ է ունենալու միջազգային գործընկերների հետ։