Մինսկի հասցեին կտրուկ հայտարարություններ հնչեցրած ՀՀ վարչապետը նախևառաջ պետք է կարգավորի իր երկրում տիրող իրավիճակը։ Այս մասին, ТАСС-ի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ-ում Բելառուսի դեսպան Դմիտրի Կրուտոյը։
«Փաշինյանը պետք է կարգավորի իրավիճակը, դեռ այնտեղ (Երևանում) բողոքի ցույցեր են ընթանում»,-ասել է դիվանագետը։
Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ո՛չ ինքը, ո՛չ ՀՀ այլ պաշտոնյաներ չեն այցելի Բելառուս, քանի դեռ այնտեղ նախագահն Ալեքսանդր Լուկաշենկոն է։