ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեպի Կապան աշխատանքային թռիչքից տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան էջում:
Նա մանրամասնել է, որ Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման, բետոնե հարթակների, գետի հենապատերի վերականգնման և վերանորոգման, մայթերի վերակառուցման աշխատանքներ:
Սուբվենցիոն ծրագրի արժեքը 295,2 մլն դրամ է, որից 174 մլն դրամը տրամադրել է կառավարությունը: