Search
Close this search box.

«Տուժածներից երկուսը ստացել են 60 տոկոս այրվածք»․ Կենտրոնի տնօրեն

Երևան-Սևան ավտոճանապարհի գազալցակայանի պայթյունի հետևանքով կա 7 տուժած, որոնցից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է։

«Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ–ի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում տուժածների առողջական վիճակից մանրամասներ ներկայացրեց․ «Վերակենդանացման բաժանմունքում գտնվող երկու տուժածներն ունեն մարմնի մակերեսի 60 տոկոսի այրվածք, այդ թվում, թոքային հյուսվածքի վնասում: Նրանք ունեն 3-4-րդ աստիճանի այրվածքների խորություն: Նրանց վիճակը ծայրահեղ ծանր է, կյանքի պայքար է գնում հիմա: Ծանր վիճակում գտնվողները շոկային վիճակում են, դրա համար մենք միջամտում ենք, որ անջատենք իրենց գիտակցությունը, որ ցավային ռեակցիան շատ արտահայտված չլինի: Նման պացիենտների անգամ վիրակապությունը չափազանց ծանր միջամտություն է: Մենք դրան վիրահատություն ենք ասում, եւ անգամ հնարավոր է ընդհանուր նարկոզով դա արվի»,-ասել է Հովհաննիսյանը։