Search
Close this search box.

Տներ, զբոսանավ, մասնավոր ինքնաթիռ, Bugatti եւ Lamborghini. ի՞նչ նվերներ են ստացել Անանտ Ամբանին եւ Ռադհիկա Մերչանտն իրենց հարսանիքին

Please enter a valid URL

Նորապսակներ Անանտ Ամբանին եւ Ռադհիկա Մերչանտը, ում շքեղ հարսանիքը հայտնվել է համաշխարհային մամուլում, նույնքան շքեղ նվերներ են ստացել: Հաղորդվում է, որ Մումբայում եռօրյա մեծ միջոցառմանը ներկա է եղել 14000 հյուր ամբողջ աշխարհից: Տոնակատարությունից մի քանի օր անց հրապարակվել է զույգի ստացած շքեղ նվերների ցանկը։

Դրանց թվում է Դուբայում գտնվող Palm Jumeirah-ը՝ 10 ննջասենյակով եւ մասնավոր լողափով, որը փեսացուի ծնողների նվերն է, եւ արժե ավելի քան 80 միլիոն դոլար: Առանձնատնից բացի, Անանտը ծնողներից ստացել է կես միլիոն դոլար արժողությամբ Bentley Continental GTC Speed ​​մեքենա։ Ռադհիկան ստացել է պատվերով պատրաստված զարդեր, ներառյալ Cartier բրոշը, որն արժե ավելի քան 2,5 միլիոն դոլար, եւ մարգարտե ու ադամանդե վզնոց, որի արժեքը 12 միլիոն դոլար է:

Ենթադրվում է, որ դերասան Ջոն Սինան նորապսակներին Lamborghini է նվիրել։

Ջեֆ Բեզոսը Bugatti է նվիրել, իսկ Facebook-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը՝ մասնավոր ինքնաթիռ։ Ըստ աղբյուրների՝ Բիլ Գեյթսը որոշել է զբոսանավ նվիրել։ Իվանկա Թրամփը նորաստեղծ ամուսիններին անշարժ գույք է նվիրել ԱՄՆ-ում, բոլիվուդյան աստղ Շահ Ռուխ Խանը՝ բնակարան Ֆրանսիայում, իսկ Ամիտաբ Բաչանի ընտանիքը՝ զմրուխտե նուրբ վզնոց՝ 3 միլիոն դոլար արժողությամբ։