«Տիգրան Ավինյան, բա ասում էիր` ասեք, կանենք․ բա ասում ենք, արի էս զիբիլը մաքրի, էս շոգին մեզ էս հոտով մի վատացրու։ Թե քեզ թվում ա, մենք պիտի էս զիբիլի մեջ ապրենք, իսկ դու մեր համար օրը մի բան թանկացնես»,-Armlife.am-ի հետ զրույցում ասում են Սիլիկյան թաղամասի բնակիչները` դժգոհելով ոչ միայն աղբից, այլ նաև տրանսպորտից․ «Նախկինում այստեղ երեք տրանսպորտ էր աշխատում, հիմա թողել են երկոուսը, որից մեկը չլինելու նման մի բան է»։
«Խայտառակություն է, իրար վրա բարձված գնում ենք, իրար վրա բարձված գալիս։ Ավինյան Տիգրան, քեզ հրավիրում ենք Սիլիկյան թաղամաս՝ երթևեկելու 18 համարի տրանսպորտով, տեսնենք դուրդ կգա, մի ոտքդ օդի մեջ, մի ոտքդ գետնին, դու էլ ուրիշի շալակին, դե արի»,- վրդովված ասում են Սիլիկյան թաղամասի բնակիրչները՝ հիշեցնելով Տիգրան Ավնյանին, թե ինչ ամպագորգոռ խոստումներ էր տալիս հենց այստեղ՝ իր քարոզաշավի ժամանակ։
ArmLife.am